A
A
Գրոսմասյտեր Կարեն Գրիգորյանը մեկ տուր առաջ հաղթեց Բարսելոնայի մրցաշարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ Բարսելոնայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:
Նախավերջին՝ 8-րդ տուրում, մեր գրոսմայստերը հանդիպեց Նինո Բաթիաշվիլու հետ: Մեր շախմատիստը գեղեցիկ հաղթանակ տարավ, վաստակեց 7 միավոր և էլ ավելի առաջ պոկվեց 4-րդ տեղում գտնվող վրացի շախմատիստուհուց: Իսկ ահա նրանից մեկ միավորով ետ մնացող Մարկ Նարցիսոն և Ալվար Ալոնսոն իրար հետ ոչ-ոքի խաղացին:
Այդպիսով, Կարեն Հ. Գիրգորյանը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ իր մրցակիցների համար և ժամանակից շուտ գրավեց առաջին տեղը: Այսօր նա կհանդիպի արգենտինացի Ֆերնանդո Պերալտայի հետ: