Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 10.12.
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց «Վանին» և հավասարվեց մրցաշարի երկու առաջատարներին

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացավ 7-րդ տուրից հետաձգված «Վան» - «Արարատ» հանդիպումը: Խաղի 40-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչի խփած գոլի շնորհիվ հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին՝ 1:0:

«Արարատը» վաստակելով 18 միավոր, հավասարվեց մրցաշարի առաջատարներ «Արարատ-Արմենիային» ու «Ալաշկերտին», իսկ ահա «Վանը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և իր ունեցած 10 միավորով մնաց 7-րդ տեղում:

Դեկտեմբերի 12-ին տեղի կունենա հետաձգված ևս մեկ հանդիպում: Նախավերջին տեղում գտնվող Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի մրցաշարի հետնապահ «Շիրակին»: