A
A
Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Ուկրաինայի 1-ին խմբի լավագույն ֆուտբոլիստ
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի ֆուտբոլի 1-ին խմբի թիմերի գլխավոր մարզիչների հարցման արդյունքներով 2020-21թթ առաջնության աշնանային հատվածի լավագույն խաղացող է ճանաչվել Օդեսայի «Չեռնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը:
Ինչպես հայտնում է footboom կայքը, հայազգի խաղացողը վաստակել է 44 միավոր և բավականին առաջ է անցել իրեն հաջորդող Ռոբերտ Գեգեդոշից և Ռուսլան Չեռնենկոյից, որոնք ստացել են 15-ական ձայն: Առաջնության 16 թիմերից ութի գլխավոր մարզիչները առաջին տեղը տվել են հենց մեր հայրենակցին:
Նշենք, որ Օդեսայի «Չեռնոմորեցը» 1-ին լիգայի առաջնության աշնանային հատվածից հետո 28 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Արթուր Ավագիմյանն մասնակցել է 13 խաղի, որոնցում խփել է 4 գոլ: