Շնորհակալ եմ իմ խաղընկերներից. Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տորինոյի» հետ հաղթական խաղից հետո (3:1) այսպես է մեկնաբանել հանդիպումը:
«Մենք շարունակում ենք առաջ գնալ, ավելի լավ խաղալ: Գիտեինք, որ դժվար մրցակցություն է մեզ սպասվում, դրա համար շատ լավ էինք պատրաստվել: Խաղի վերջում մի փոքր ետ քաշվեցինք, փորձեցինք հակագրոհներով խաղալ, բայց գոլ խփել չհաջողվեց: «Տորինոն» մի քանի լուրջ պահեր ստեղծեց: Հարկավոր է վերլուծել մեր թույլ կողմերը: Չէի սպասում, որ մրցաշրջանն այսպես հաջող կսկսվի իմ համար: Շնորհակալ եմ իմ խաղընկերներից: Ես աշխատում եմ օգնել թիմին, իմ նպատակները հենց թիմի նպատակներն են», - խաղից հետո ասել է մեր ֆուտբոլիստը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 27-րդ րոպեին հուժկու հարվածով բացել է խաղի հաշիվը և դրել իր թիմի հաղթանակի սկիզբը: Հայ ֆուտբոլիստը մասնագետների կողմից արժանացել է 7,5 գնահատականի (ամենաբարձրը թիմում):
«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակել է 24 միավոր և հավասարվել 3-րդ հորիզոնականում գտնվող «Յուվենթուսին»: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացն դեկտեմբերի 20-ին: Այդ օրը հռոմեացիները Բերգամոյում կմրցեն տեղի «Ատալանտայի» հետ: