Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess junior (1)
A A
Սպորտ

Հայտնի է Շանթ Սարգսյանի առաջին մրցակիցը շախմատի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում

Դեկտեմբերի 19-ին կմեկնարկի արագ շախմատի աշխարհի պատանեկան առաջնության փլեյ-օֆֆը: 

Մեր շախմատիստ Շանթ Սարգսյանը Մ-18 տարեկանների մրցաշարի 1/8 եզրափակիչում կհանդիպի Նամիբիայի ներկայացուցիչ Դանթե Մ. Բուկեսի հետ: Հաղթելու դեպքում նա հաջորդ փուլում կխաղա Պ Ինյան (Հնդկաստան) – Միգել Անխել Սոտո (Կոլումբիա) զույգի հաղթողի հետ: 

Քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 20-ին, կիսաեզրափակիչները՝ դեկտեմբերի 21-ին, եզրափակիչը՝ դեկտեմբերի 22-ին: