A
A
Ցրտահարությունից մահացած կնոջ ամուսինը շարունակում է ապրել նույն պայմաններում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախօրեին Գյումրիում 70-ամյա կին էր մահացել. նախնական տվյալներով՝ ցրտահարությունից: Կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց, վերջինս, ըստ բժշկի, եղել է հոգեվարքի մեջ՝ սառած վերջույթներով:
Գյոդակյան Շուշիկի կյանքը փրկել չի հաջողվել, Գյումրու համայնքապետարանը նրան հուղարկավորել է «Շիրակ» գերեզմանոցի՝ անօթեւան եւ խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար նախատեսված վայրում։
70-ամյա կնոջ մահից հետո էլ այս դարպասներից ներս շարունակվում է ցուրտ ու ծայրահեղ ծանր կյանքը:
Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում