A
A
Արտակ Մանուկյանը դուրս է եկել կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի կազմից
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի պարետատան գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմից։
«Ուզում եմ տեղեկացնել, որ դուրս եմ եկել Covid-ի հետ կապված քննիչ հանձնաժողովի կազմից: ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը նոր է տեղադրվել ԱԺ կայքում:
Առայժմ այսքանը...»,- գրել է նա:
Հանձնաժողովի կազմում Մանուկյանին կփոխարինի «Իմ քայլից» Արման Եղոյանը։