A
A
Մենք մնացել ենք նախկին մակարդակի վրա, իսկ, այ, թուրքերի ցուցանիշները վերև են թռել․ Ստյոպա Սաֆարյան
Աջակցիր «Ա1+»-ինՀԽ նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆբ-ի իր էջում գրել է․
Այսօր Հանրային խորհրդում ֆիզիկոսներից մեկը հետաքրքիր վիճակագրություն բերեց․ պարզվում է՝ շուրջ երկու տասնամյակ առաջ հայ ու թուրք ֆիզիկոսների՝ միջազգային հեղինակավոր ժուռնալներում տպագրվելն ու դրանց վրա հղումների ցուցանիշները բավական մոտ են եղել․ այժմ մենք մնացել ենք նախկին մակարդակի վրա, իսկ, այ, թուրքերի ցուցանիշները վերև են թռել․․․ Ահա այդ ժամանակ արդեն մեր պարտության առաջին քարն էինք դնում, երբ մենք այլ բանով էինք զբաղված, իրենք՝ այլ․․․ Դրա համար էլ նրանք բայրաքթար ու նմանատիպ բաներ ունեն․․․