A
A
Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Ղարաբաղից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Աջակցիր «Ա1+»-ինՍիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից. այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ նշելով, որ ՀԱՊԿ երկրներին մոտ նրանց գործունեությունը վտանգ է ներկայացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար, գրում է РИА Новости-ն:
«Մենք ելնում ենք նրանից, որ սիրիացի ցանկացած վարձկան, գրոհային պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի որ ջոկատների, գրոհայինների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումը անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ որոշակի վտանգներ են մեր հավաքական անվտանգության համար»,- նշել է նա: