A
A
Այգեստան և Խնածախ համայնքների, ինչպես նաև Մարտունի քաղաքի մոտակայքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ԱԻՊԾ
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Մարտունի և Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Սոս, Ննգի, Քերթ, Կարմիր Շուկա, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ համայնքների մոտակայքում նախատեսվում են հետախուզական աշխատանքներ` չպայթած զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում կկատարվեն պայթեցման աշխատանքներ:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
Տեղեկատու հեռախոս՝ 911:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը տեղեկացնում է, որ Այգեստան և Խնածախ համայնքների, ինչպես նաև Մարտունի քաղաքի մոտակայքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: