A
A
Աղվեսը վերադարձվեց վայրի բնություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջին ահազանգ էր ստացվել վանդակում պահվող աղվեսի վերաբերյալ։ ? ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել և Երևան քաղաքի Խուդյակով փողոցի 175/1 հասցեում՝ «Կարաս» սրճարանի ետնամասում հայտնաբերել են անազատության մեջ պահվող աղվես։ Աղվեսին սրճարանի բակից աշխատակիցը բռնել և վանդակում էր պահել մոտ 20 օր։ ?Տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում աղվեսը տեղափոխվել է Ջրվեժի արգելոցապարկային համալիրի հարակից տարածք և բաց թողնվել վայրի բնություն։ ❌Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է վայրի կենդանիներին չզրկել ազատությունից և բնական միջավայրում ապրելու հնարավորությունից։