AIBA-ի նախագահը ժամանել է Երևան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հրավերով մեկօրյա այցով Հայաստան էր ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովը։ Այսօր նա Օլիմպավանում հանդիպեց օլիմպիական ուղեգրեր նվաճած մեր բռնցքամարտիկների, բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչների հետ։ AIBA-ի նորընտիր նախագահը ներկաներին ծանոթացրեց միջազգային ֆեդերացիայի առաջիկա ծրագրերի հետ։ Մասնավորապես՝ Ումար Կրեմլյովը ցանկանում է ավելացնել միջազգային մրցաշարերի թիվը՝ բռնցքամարտն ավելի մասսայական մարզաձև դարձնելու նպատակով։ Նա հույս ունի, որ Հայաստանը նույնպես կմիանա այդ ծրագրին և առաջիկայում կանցկացնի միջազգային մրցումներ։ AIBA-ի նախագահի հետ հանդիպեց նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նրանք քննարկել են հայկական բռնցքամարտի հետ կապված տարբեր հարցեր։