A
A
Նոյեմբերյանում սպասողական վիճակ է․ գործարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Որ ասեմ նոյեմբերյանցիները տագնապում են, չէ։ Նոյեմբերյանցիները սահմանին ապրող մարդիկ են, միշտ էլ ամուր են եղել։ Նման հայտարարություններն ավելի շատ խանգարում են մեզ մոտ այցելություններին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է գործարար Արտակ Բաղինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանային խնդիրներին։
Բաղինյանը նաև հավելում է, որ կորոնավիրուսի համաճարակը մեծ հարված է հասցրել Նոյեմբերյանի բիզնես-տնտեսության և ներդրումների վրա։
«Բիզնեսը լավ վիճակում չէ, բոլորի մոտ սառած, սպասողական վիճակ է»,- ասում է գործարարը։
Նրա խոսքերով սոցիալական խնդիրների սրացումը նպաստել է արտագաղթի միտումների առաջացմանը, բայց․
«Արտագաղթի համար ինքնաթիռը մատչելի չէ, իսկ ցամաքային ճանապարհը փակ է»։
Մանրամասները՝ տեսանյութում