A
A
Ռուսաստանը պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանն առաջիկայում պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:
«2021 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17 տոկոս: Դա այն դեպքում, երբ մենք 4 տոկոս անկում ունեինք համավարակի տարում: Մեր համագործակցությունը զարգանում է ներդրումների ոլորտում՝ ավելի քան 2.2 միլիարդ դոլար համատեղ կուտակված ներդրումներ Ռուսաստանից Հայաստան: Մենք գիտենք, որ կան 1 միլիարդ դոլարի հստակ ծրագրեր, որոնք մոտակա ժամանակահատվածում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- ասաց փոխնախարարը:
Վոլվաչը հայտնեց, որ ներդրումները կլինեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում: