Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո
A A
Հասարակություն

Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենը։

Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։