Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Շիրակի մարզի չգազաֆիկացված 4 համայնքներում կտեղադրվեն արեւային համակարգեր (տեսանյութ)

«Արեւային էներգիայի կիրառումը՝ որպես կենսապայմանների եւ առողջական վիճակի բարելավման միջոց, Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» ծրագրի շրջանակում ՇՄ չգազաֆիկացված համայնքների 4 համայնքապատկան կառույցներում 340 ընտանիքների համար կտեղադրվեն արեւային համակարգեր:

Ծրագիրն իրականացվելու է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, Կարիտաս Գերմանիայի եւ ԳԴՀ համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ:

Ծրագիրն իրագործվում է՝ սկսած 2021 թ-ի հունիսի 1-ից. նպատակն է նպաստել մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական իրավիճակի բարելավմանը: Ծրագրի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում