Բացել լրահոսը Փակել լրահոսը
269920857_213798574274853_3003871887252245942_n
A A
Պաշտոնական

Սիգի խնդրով նախարար Հակոբ Սիմիդյանը «Սևան» ազգային պարկում է

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը «Սևան» ազգային պարկում է: 
 
✅ Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
 
✅ Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ծրագրի բոլոր կետերի համակարգված և փոխկապակցված իրականացումը:
 
«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում վերահսկողության միջոցառումներին, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Կառավարությունն այս տարի ընդառաջել և երկարաձգել էր արդյունագործական ձկնորսության որսաշրջանը»,-նշել է նախարարը:
Նախարարի այցը շարունակվում է:
 
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն