Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Սահմանը որ բացվեց, Թուրքիայից կգա տաս-քսան դրամանոց կարտոֆիլ, որն ստեղ կծախվի 50-60 դրամով»․ ֆերմերները մտահոգ են (տեսանյութ)

Հայաստանում պարարտանյութի գինը գրեթե եռակի անգամ թանկացել է:Ֆերմերները մտահոգ են, պարարտանյութի ու վառելիքի շուկայական այս գներով հողագործությամբ զբաղվելն անհեռանկարային է:

Պարարտանյութի և վառելիքի թանկացման հետ միաժամանակ սկսվել է կարտոֆիլի ներմուծում, այն դեպքում, երբ տեղի արտադրողների բերքը դեռ պահեստներում է։

Պարսկական կարտոֆիլը տեղականի գնի անկման պատճառ է դարձել։ Ըստ լոռեցի ֆերմերների՝ աա արդեն կործանարար հարված է գյուղացիական տնտեսություններին։

«Սահմանը որ բացվեց, Թուրքիայից կգա տաս-քսան դրամանոց կարտոֆիլ, որն ստեղ կծախվի 50-60 դրամով»,- ասում են մտահոգ ֆերմերները։

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում