A
A
Ներողություն եմ խնդրում, որ վարչապետի աշխատակազմն աշխատում է նաև կիրակի օրերը. Չախոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է հնչող այն դժգոհություններին, որ վարչապետն առցանց ասուլիսը հրավիրել էր երկուշաբթի օրը: Չախոյանը շեշտել է, որ վարչապետի աշխատակազմը աշխատում է նաև կիրակի օր:
Գրառումը ստորև.
«Մի քանի լրատվամիջոցներում նկատեցի հրապարակված հոդվածներ, որտեղ վերջիններս իրենց դժգոհությունն են արտահայտել առ այն, որ վարչապետի վերջին ասուլիսը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, ինչի պատճառով ԶԼՄ-ներն իրենց հարցերը ստիպված են եղել ուղարկել կիրակի օրը։ Հարց են ուղղել վարչապետին, աշխատել են կիրակի օրը։
ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ներողություն եմ խնդրում, որ վարչապետի աշխատակազմն աշխատում է նաև հանգստյան օրերին, այդ թվում՝ նաև կիրակի օրերը»։