Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Լճաշեն համայնքի արոտներն ու հողերը 48 մլն եվրոյով կառավարությունը օտարեց մասնավորին (տեսանյութ)

Այսօր կառավարությունը  քննարկեց եւ հավանություն տվեց  բավական խոշոր ներդրումային ծրագիր՝ շուրջ 48մլն․ եվրո ընդհանուր արժողությամբ։   Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում «Արդյունաբերական ջերմոցային համալիր»-ի կառուցման ներդրումային ծրագիրը ներկայացրել էր  գործարար Էդուարդ Օհանյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ ներդրումային ծրագրի իրականացման համար կառավարությունը պետք է տա իր համաձայնությունը, որպեսզի հողամասն ուղիղ  վաճառքով  օտարվի։

«Ընդհանուր առմամբ՝ այս գործարքի արդյունքում համայնքային բյուջե  մուտք կգործի 28 մլն դրամ։  Ծրագիրը իրականացվելու է  115 հեկտար տարածքի վրա և ընդգրկելու է Լճաշեն և Վարսեր բնակավայրերի հողերը։

Նախատեսվում է կառուցել 45 հեկտար տարածքով  ջերմոցային խոշոր համալիր և 2,7 հեկտար մակերեսով արդյունաբերական տնկարան։  Շինարարության աշխատանքների համար նախատեսված է 60 ամիս ժամկետ և այդ ընթացքում  350-400 ժամանակավոր, իսկ դրանից հետո 400-450 մշտական աշխատատեղեր կլինի։ Աշխատատեղերի մոտ 75 տոկոսը նախատեսված կլինի կանանց համար։

 Վերջնական արդյունքում տարեկան մոտ 12000 տոննա բանջարեղեն կարտադրվի, որի 80 տոկոսը նախատեսված է արտահանման»,-կառավարության նիստում տեղեկացրեց  Գնել Սանոսյանը։  Պայման է, որ ձեռք բերված հողերը ծառայեն միայն ծրագրի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ էր այս ծրագրին․ իր հերթին էլ հավելեց՝ պետք է հոգ տանել, որպեսզի նմանատիպ ծրագրերի իրականացման  համար արհեստական խոչընդոտներ չստեղծվեն։

Ի դեպ, Էդուարդ Օհանյանի ստանձնած պարտավորությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարության առջև  համապարտ պատասխանատվություն է կրում  գործարարի հիմնադրած «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությունը։