Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս հիվանդ
A A
Հասարակություն

30 մահ, 1469 նոր դեպք․ օրվա կորոնաթվերը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1469-ով և դարձել 414764: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16088 մարդ (-1151), կատարվել է 2857715 թեստավորում (+5879), առողջացել են վարակվածներից 386 193-ը (+2825): Մահերի ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 30-ով և դարձել 8308։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 7-ով և դարձել 1588։