A
A
Վանաձորցի հրշեջ-փրկարարն արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման
Աջակցիր «Ա1+»-ինԱԻՆ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման՝ հայտնում է ԱԻՆ-ը։
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ վկայականը ԿԳՄՍ նախարարի անունից հանձնել է այդ գերատեսչության փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Սա Եռամարտիկ, Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանի համար թվով 3-րդ ձեռքբերումն է` Դյուցազնագրքի ռեկորդ սահմանելուց և Հայաստանի սպորտի վարպետ դառնալուց հետո: