Իրենք ընդամենը ՀԱՊԿ-ի փաստաթղթաշրջանառությունն ապահովողներն էին. Աննա Մկրտչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ֆեյքային տրամաբանության մեջ ուղղակի իմանալով, թե որ ֆեյքը որ քրեաօլիգարխնա ուղղորդում, այդտեղից հասկանում ենք, թե իրանք ռուսական կողմին են աջակցում, թե ուկրաինական»․ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը, նշելով, որ իր համար դեռևս պարզ չէ, թե իշխանությունը պրոուկրաինական է, թե պրոռուսական։
Ըստ պատգամավորի, չի կարելի այսօրվա իշխանությունը նույնականացնել Հայաստանի հետ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը իշխանությունը ձախողել է։ Այդուհանդերձ նա չպատասխանեց հարցին, թե ինչպիսին պետք է լինի այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։
Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի գործառույթներին, ապա պատգամավորը նշեց․ «Իրենք ընդամենը ՀԱՊԿ_ի փաստաթղթաշրջանառությունն ապահովողներն էին»։
Մանրամասները՝ տեսանյութում։