Մեր ռազմավարական դաշնակիցը ծանր վիճակում է հայտնվել․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲացարձակ նմանություն չեմ տեսնում։ Բացառությամբ այն նմանությունների, որ կարող է ունենալ պատերազմ երևույթն առհասարակ։
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն «Ա1+»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, նման դիտարկում արեց նշելով, որ ինքը բացարձակ նմանություն չի տեսնում 44-օրյա պատերազմի հետ։
Հարցին՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները անվտանգային ռիսկեր պարունակո՞ւմ են մեր տարածաշրջանում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նման ռիսկեր տեսնում է։
«Այո, ցավոք սրտի տեսնում եմ»,- ասաց ռազմական փորձագետը, հավելելով․ «մեր ռազմավարական դաշնակիցը, ճիշտ է՝ շատ ծանր վիճակում է հայտնվել, էքզիստենցիալ պատերազմ է վարում»։
«Այս կարգավիճակում ես տեսնում եմ օրինակ՝ Թուրքիայի հռետորաբանությունը այլ էր, ռուսական գործողությունների որոշակի դժվարություններից հետո փոխվեց, փոխվեց նաև Ադրբեջանը»,- նկատեց Հովհաննիսյանը բացատրելով՝ Ռուսաստանը պատերազմի մեջ մտել է կայսրության ստատուսի և գոյության համար։
«Բացառել թուրք-ադրբեջանական տանդեմի ռիսկերը ռեգիոնում, ընդհանրապես չեմ կարող»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Խոսելով Ուկրաինայում պարտիզանական գործողությունների մասին, Հովհաննիսյանն ասաց, որ նման ձևով կոմունիակացիաների վրա հարձակումներով, ռուսներին մաշում են և ստիպում են պլանները հետաձգել։
Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում ունի ծանոթ-բարեկամներ։
«Կապ ունեմ, նշում են, որ շատ ծանր իրավիճակ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանն ընդգծելով, որ միջազգային արձագանքը անհամեմատելի է 44-օրյա պատերազմի հետ և պարզաբանեց՝ մենք ենք մեղավոր։
Անդրադառնալով տեղեկատվական հոսքերին, ռազմական փորձագետն ընդգծեց՝ երկու կողմում էլ տեղեկատվական հզոր բանակ է գործում, ինչը չկար մեր պարագայում։
Իսկ ռուս-ուկրաինական բանակցությունների մասով էլ հայտարարեց, որ բանակցությունները ոչ մի արդյունք տալ չեն կարող։
Մանրամասները՝ տեսանյութում։