Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի՛ հայրենակիցներ Հանրապետությունում ստեղծված իրավիճակով և վերջին զարգացումներով պայմանավորված՝ այսօր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ եմ հրավիրել: Իմ խոսքում ընդգծել եմ՝ կասկածից վեր է, որ թե՛ Արցախ մտնող միակ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին մեր խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ: Մասնավորապես, Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից: Պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը: Հավաստիացնում եմ, որ Արցախի իշխանությունները բոլոր մակարդակներում աշխատանքներ են իրականացնում՝ կանխելու անվտանգային ու հումանիտար խնդիրների առաջացումը և շտկելու ստեղծված իրավիճակը: Ուստի, հորդորում եմ բոլորին պահպանել հանգստություն, զերծ մնալ իրավիճակի ավելորդ լարումից և անպատասխանատու գործողություններից: