A
A
Հրդեհ Չարենցավանի կարի ֆաբրիկայում
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 16-ին, ժամը 12։35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հումքի պահեստի տարածքում (մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։42-ին։