Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրկու տարվա դադարից հետո Հայաստանն այս տարի կրկին մասնակցում է «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին, որն այս տարի անցկացվում է Թուրինում․ սա արդեն «Եվրատեսիլ»-ի 66-րդ շոուն է։ Հայաստանի ներկայացուցիչն արմատներով Վանաձորից երգչուհի-երգահան Ռոզա Լինն է, որը առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցավ իր հեղինակած «Snap» երգով։
Այս կիսաաեզրափակչում հանդես եկավ 17 երկիր, որոնցից եզարափակիչ անցած 10 մասնակիցներ մասնակցելու են մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ մրցույթում։ Նշենք, որ այս տարի Հայաստանը հանդես եկավ 17-րդ համարի ներքո։
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույցի առաջին կիսաեզրափակչի առաջին մասնակիցը Ալբանիայի ներկայացուցիչն էր, այնուհետև՝ Լատվիան, Լիտվիան,Շվեցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդեռլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և Հայաստանի պատվիրակի ելույթով ավարտվեց առաջին կիսաեզրափակիչը։
Հեռուստատեսարին և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում 17 մասնակիցներից տասը՝ Շվեցարիան, Հայաստանը, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդեռլանդներն անցան եզրափակիչ փուլ։