Բացել լրահոսը Փակել լրահոսը
news_ugo
A A
Բիզնես

Մինչև 300 ԳԲ Ucom-ի «Քայլող WI-FI»-ի հետ․ շատ լավ լուր UGO 7 UBOX բաժանորդների համար

Մինչև մայիսի 1-ը «Յուքոմ»-ի շարժական ինտերնետ ծառայության uGo 3500, uGo 5500, uGo 7500 և uBox 12500 հետվճարային սակագնային պլաններին միացած առկա բաժանորդները կստանան ավելի մեծ ծավալով ինտերնետ ներառումներ սկսած հունիսի 1-ից:  Միևնույն ժամանակ, նոր բաժանորդները նույնպես հավելյալ ներառումներ, ինչպես նաև Wi-Fi մոդեմ ստանալու հնարավորություն ունեն ծառայությանը 12-ից 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Նոր առաջարկը հատկապես կգոհացնի «քայլող Wi-Fi» նախընտրող ճանապարհորդներին, ինչպես նաև նրանց, ովքեր ձանձրացել են գրասենյակի միապաղաղությունից և որոշել են Ժամանակ առ ժամանակ աշխատել բնության գրկում:

Նշենք, որ մասնավորապես uGo 3500-ի դեպքում բաժանորդները կստանան 40 ԳԲ նախկին 30 ԳԲ փոխարեն, uGo 5500-ի՝ 100 ԳԲ նախկին 70 ԳԲ փոխարեն, իսկ uGo 7500-ի բաժանորդները՝ 200 ԳԲ նախկին 100 ԳԲ փոխարեն։  uBox 12500-ի բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 300 ԳԲ նախկին  130 ԳԲ փոխարեն։

«Այս առաջարկը մշակելիս կարևորել ենք նախ և առաջ մեր առկա բաժանորդներին, որոնք տևական ժամանակ է՝ օգտվում են հենց Յուքոմի շարժական ինտերնետից: Մինչև մայիսի 1-ը uGo սակագնային պլաններին միացած բոլոր առկա բաժանորդներն, առանց հավելյալ պարտավորության, յուրաքանչյուր ամիս  կստանան ինտերնետի ներառումներն արդեն ավելացված ծավալով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ uFi շարժական ինտերնետի մոդեմը կարելի է ձեռք բերել 39 000 դրամով կամ 1 դրամով՝ ծառայությանը 18 ամսով միանալու դեպքում:  

«Յուքոմ» ՓԲԸ մամլո ծառայություն