Աշխատանքային տոնավաճառին մասնակիցների մեծ մասը ռուսներ են
Աջակցիր «Ա1+»-ինՄասնավորապես Ռուսաստանից Հայաստան տեղափոխված շատ IT մասնագետներ պատրաստ են նաև մեր երկրում համապատասխան ոլորտում աշխատանքի անցնել։
Move2Armenia կազմակերպության համահիմնադիր Գարիկ Գևորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց, որ ընկերությունը դեռ այս տարվա մարտին անցկացրել է աշխատանքային տոնավաճառ։ Մասնակցել է շուրջ 2500 մարդ, որոնց 70 տոկոսը եկել է Ռուսաստանից։
Համահիմնադրի խոսքով՝ սեռերի հարաբերակցությունը եղել է 50-50։ Առաջին միջոցառմանը, ի տարբերություն վերջինի, որը կայացել է մայիսի 14-ին, բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բացի՝ ներկա են եղել նաև այլ ոլորտի ներկայացուցիչներ։
Մայիսի 14-ին արդեն ընկերությունը կազմակերպել է երկրորդ աշխատանքային տոնավաճառը։ Այս անգամ ներկայացված էին 40-ից ավելի հայկական IT ձեռնարկություններ՝ Armenian Code Academy, IDeA Foundation, Meettal, Krisp, Digitain, Plat.ai, Yoocollab, Energize Global Services, ProCarement, Quantori, English with Laura և այլն։
Մասնակիցների թիվը, համահիմնադրի խոսքով, 2000-ին մոտ է եղել։ Տոկոսային հարաբերությամբ միջոցառմանը մասնակցել է 80 տոկոսից ավել այլազգի։ Գարիկ Գևորգյանի խոսքով՝ այս դեպքում ևս օտարազգիների մեծ մասը ռուսներ էին․ եղել նաև բելառուսներ, ուկրաինացիներ և այլն՝ տարբերակում չեն արել։
Հարցին, թե Հայաստանում գործի անցած օտարազգիների մեջ կա՞ն արդյոք մարզեր տեղափոխվածներ, համահիմնադիրը հիշատակեց Գյումրի քաղաքը։ Հատկանշական է, որ երկրորդ աշխատանքային տոնավաճառին մասնակցել են նաև ռազմարդյունաբերությանը հարակից ոլորտներից կազմակերպություններ։
Move2Armenia ընկերության համահիմնադրի խոսքով՝ գործատուն և ոչ ռեզիդենտ աշխատողը Հայաստանում կարողանում են հարաբերվել՝ աշխատանքային օրենսգիրքը դա թույլ է տալիս։ Մշտական կացության իրավունքը բավարար է Հայաստանում աշխատելու համար։