Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աշխատանքից հեռացվել է պոլիկլինիկայի տնօրենը․ աշխատակիցները բողոքի ցույց և գործադուլ արեցին (տեսանյութ)

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները այսօր բողոքի ակցիա և անժամկետ գործադուլ իրականացրին պոլիկլինիկայի դիմաց։ Աշխատակիցները նշում են, որ առանց հիմքերի քաղաքապետարանի որոշմամբ աշխատանքից հեռացվել է պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը։

Կարինե Հայրապետյանը, ով  պոլիկլինիկայի փոխտնօրենն է և այժմյան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, նշեց, որ իրենք հունիսի 2-ին տեղեկացել են, որ Աննա Սիսոյանին առաջարկել են մեկ այլ հաստատությունում փոխտնօրենի պաշտոն, սակայն տնօրենի հետ քննարկման ժամանակ իրենք նշել են, որ դեմ են տնօրենի հեռանալուն․ «Այսօր մենք ստացանք նամակ, շատ անսպասելի, որ Աննա Սիսոյանը հեռացվել է աշխատանքից, չգիտենք թե ինչու, անպատճառ»։

Փոխտնօրենը հավելեց, որ անժամկետ գործադուլ են սկսել և չեն դադարեցնելու գործադուլը մինչև իրենց պահանջը չկատարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։