Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն (տեսանյութ)

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակով ավարտվեց Մալթայում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը:

Եզրափակկչում խաղում մեր բասկետբոլիստները 84:68 հաշվով հաղթեց խաղահրապարակի տերերին` Մալթայի բասկետբոլիստներին։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի հավաքականի խաղարկող Քրիս Ջոնսը, որը վաստակեց 41 միավոր։

Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Անդորայի հավաքականը, որը մինչ եզրափակիչը կայացած խաղում 84:75 հաշվով հաղթել է Ադրբեջանի ընտրանուն: