A
A
Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարությունը։
Վարչապետները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր, այդ թվում ՝ արդյունաբերական և տրանսպորտային ոլորտում կոոպերացիան, ինչպես նաև համատեղ խոշոր նախագծերի իրականացումը:
Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները: