Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետը ներկա է գտնվել Մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմա (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Մանկավարժական համալսարանի 100-ամյակի առիթով և ընդգծել, որ սա շատ կարևոր հոբելյան է: «Այս հոբելյանը մեզ համար նաև մի կարևոր հանգրվան է, երբ մենք առանց որևէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը, և հետևաբար՝ նաև մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձևերի և այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին: