A
A
Հայաստանի 4 հավաքականներ կմասնակցեն բասկետբոլի Եվրոպայի առաջնություններին
Աջակցիր «Ա1+»-ինԿայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որը վարել է ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքը:
Նիստում որոշվել է հաջորդ տարի մասնակցել Մ16 և Մ18 տարեկան տղաների և աղջիկների Եվրոպայի C դիվիզոնի առաջնություններին: ՀԲՖ-ն պատրաստվում է հայտ ներկայացնել Մ18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ 2022 թվականին տղաների և աղջիկների մինչև 16 տարեկան Հայաստանի հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ: