Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo 10.12.
A A
Սպորտ

Չեմ ափսոսում Ռոնալդուին մեկնարկային կազմում չընդգրկելու համար. Պորտուգալիայի մարզիչ

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը բացատրել է, թե ինչո՞ւ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Մարոկոյի դեմ խաղում չի ընդգրկել մեկնարկային կազմում:

«Չեմ ափսոսում, որ Ռոնալդուին չեմ ընդգրկել մեկնարկային կազմում: Թիմը շատ լավ էր խաղացել Շվեյցարիայի դեմ: Կրիշտիանուն հիանալի ֆուտբոլիստ է, մենք նրան խաղադաշտ ենք հանում, երբ դա անհրաժեշտ է լինում։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում», - պորտուգալացիների գլխավոր մարզչի խոսքերը մեջբերել է Sky Sports կայքը։

Քրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ է մտել 51-րդ րոպեին, սակայն չի կարողացել օգնել իր թիմին խույս տալու պարտությունից՝ 0:1։ Խաղի ավարտից հետո նա հանդերձարան է հեռացել արցունքներն աչքերում, քանի որ նրան այդպես էլ չի հաջողվել աշխարկի հինգ առաջնություններում նվաճել որևէ մեդալ: