Բացել լրահոսը Փակել լրահոսը
131222AJNist (1)
A A
Քաղաքականություն

Արցախի իշխանությունները ունեն կարմիր գծեր, որոնք չեն խախտելու․Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է Ազգային ժողովի արտահերթ նիստին, որտեղ ընդունվել է հայտարարություն Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին: Հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ շեշտելով, որ հանրապետության իշխանությունները, Ադրբեջանի հետ երկխոսությանը պատրաստ լինելով հանդերձ, ունեն կարմիր գծեր, որոնք չեն խախտելու: