Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները չարդարացրին սպասելիքները

Կատարում ընթացող մարմնամարզության առանձին գործիքների Աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան եզրափակիչ փուլի առաջին երեք մրցումները: Հայաստանի երկու մարզիկները հանդես եկան օղակների վրա վարժությունում:

Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.733 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա 0,3 հարյուրերրոդական բալով հետ մնաց բրոնզե մեդալակիր, ադրբեջանցի Նիկիտա Սիմոնովից: Վահագն Դավթյանը 14.466 միավորով մրցաշարն ավարտեց նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում:

Վաղը կկայանան մնացած երեք գործիքների եզրափակիչները: Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկում