Բացել լրահոսը Փակել լրահոսը
349361330_1309016053025244_8133088326461411656_n
A A
Պաշտոնական

Այրվել է փայտե տնակ

Մայիսի 28-ին, ժամը 17:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ–Ճամբարակ ավտոճանապարհին այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդ–Ճամբարակ ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում գտնվող փայտե տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:01-ին, մարվել՝ 18:42-ին: Այրվել է փայտե տնակը՝ գույքով (մոտ 80 քմ)։

Փրկարարների կողմից կանխվել է հրդեհ տարածումը դեպի անասնագոմ։