Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Հորմուզի բանաձևի շուրջ (տեսանյութ)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ հաստատել Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությունը պաշտպանելու վերաբերյալ բանաձևը։

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, հաղորդում է Associated Press-ը։
 
Անվտանգության խորհրդի 15 անդամներից 11-ը քվեարկել են կողմ։ Երկու այլ երկրներ՝ Պակիստանը և Կոլումբիան, ձեռնպահ են մնացել։
 
Բանաձևի տեքստը մշակվել է Անվտանգության խորհրդի նախագահող Բահրեյնի կողմից՝ Պարսից ծոցի արաբական պետությունների աջակցությամբ: Փաստաթղթի առաջին տարբերակը երկրներին լիազորում էր օգտագործել «բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ Հորմուզի նեղուցով տարանցումն ապահովելու և այն փակելու փորձերը կանխելու համար: Այս ձևակերպումը ներառում է նաև ռազմական գործողություններ:
 
Բահրեյնը հետագայում փոփոխել է տեքստը՝ հեռացնելով Հորմուզի նեղուցում նավարկությունն ապահովելու համար ուժի հնարավոր կիրառման մասին կետը: Դրա փոխարեն, փաստաթուղթը «խստորեն խրախուսում է» երկրներին համակարգել «համաչափ գործողությունները»՝ նեղուցով անվտանգ տարանցումն ապահովելու համար: