A
A
Ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 16-ին ժամը 11:50-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի խաչմերուկում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, ավտոմեքենայից հանել և տեղափոխել են անվտանգ տարածք: