Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1688875753301
A A
Հասարակություն

27 ահազանգ օձերի վերաբերյալ

Հուլիսի 5-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Իջևան, Բերդ, Եղվարդ, Աբովյան, Չարենցավան, Թալին, Կապան քաղաքներում և Ոսկեվան, Օշական, Քասախ, Ակունք, Պռոշյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 7 սահնօձ, 1 շահմար, 5 գյուրզա, 1 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: