Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Անակնկալ կերպարավորում․ Անահիտ Մխիթարյանը Տուրանդոտի դերում

 

Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում օգոստոսի 6-ին բեմ կբարձրանա Ջ. Պուչինիի վերջին գլուխգործոցը` Տուրանդոտ օպերան՝ նշանավոր սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ: Հայաստանյան և աշխարհի նշանավոր բեմերի հանդիսատեսի հիշողություններում անջնջելի են երգչուհու անզուգական երգեցողությունը, փայլուն խաղն ու առինքնող և անմոռանալի կերպարները: Այս բեմելը առանձնահտուկ է, քանի որ Ա. Մխիթարյանը առաջին անգամ է անդրադառնում Տուրանդոտին։
 
Նրա հետ այդ օրը Կալաֆի դերում հանդես կգա Իտալիայում գլխավոր դերերգերով հանդես եկած տենոր Հայկ Վարդանյանը։
 
Տուրանդոտ օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալայում։ Հայաստանում բեմադրվում է առաջին անգամ։ Ռեժիսոր՝ Վ. Ստարոդուբցևը, նկարիչը՝ Մարիինյան թատրոնի դիզայներ Պ. Օկունևն, իսկ հագուստները պատրաստել է «Գաբաջյան նորաձևության տուն»-ը: Ներկայացնան գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կ. Դուրգարյան:
 
 Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց հետևյալ հղումով https://ticket.opera.am/en/details/622/1690805440