A
A
Կոմիտասի չքնաղ երգը՝ պաշարված Արցախին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի խաղաղության փառատոնի ֆբ յան էջը ներկայացրել է Կոմիտասի չքնաղ երգը՝ աննման Լիաննա Հարությունյանի կատարմամբ, որը նա ձայնագրել է հատուկ փառատոնի համար՝ իր ձայնը դարձնելով պաշարված Արցախի ձայնը։
«Սա միակ եղանակն է, որով այսօր արտիստները կարող են ելույթ ունենալ Արցախում փակված մեր հայրենակիցների համար է՝ ուղարկելով նրանց բոլորիս սերն ու ապրումակցումը։
Մեծ շնորհակալություն Տիգրան Տեր Ստեփանյանին՝ իր քնքուշ նվագակցության համար, և Սերգեյ Գասպարյանին՝ ստուդիան սիրով մեզ տրամադրելու»,- գրված է հաղորդագրությունում։