Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց

 
Նոյեմբերի 20-ին, ժամը 15։22-ից ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձյան հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում և Մարալիկ–Պեմզաշեն ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ։
 
🚒Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: