Կարևորը ԴՈՒ ես․ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աջակցիր «Ա1+»-ինԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Առնվազն այս հարցում Ձեր երազանքը կատարվեց՝ Հայաստանում հայտնվեց մի ապահովագրական ընկերություն, որի հիմնական խնդիրը ոչ թե հավաքել գումարները հաճախորդներից, այլ դրանք առավել արագ և արդարացի բաշխել:
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը:
Համեմատեք՝
o Էֆեսի կարգախոս մինչև 2003թ. – Ձեր անդորրի կղզյակն այս խենթ աշխարհում։
Հաշվի առնելով, որ աշխարհն ավելի է խենթացել, որոշեցինք ուշադրությունը կենտրոնացնել Ձեր անհատականության վրա և ստացանք՝
o Էֆեսի կարգախոս 2024թ. – Կարևորը ԴՈՒ ես։
Այլևս Ձեր կարիքները և անվտանգությունը մեր ամենօրյա աշխատանքի և նախագծերի առանցքն է: Ձեզ համար Էֆեսը մարմնավորում է մի կողմից երիտասարդ եռանդը և մարդասիրությունը, մյուս կողմից՝ հասունությունը, արհեստավարժությունը և ճշգրիտ հաշվարկները: Դատեք ինքներդ՝
o Ընկերության աշխատակիցների միջին տարիքը 27տ.,
o Ապահովագրական մասնագիտական համախառն ստաժը գերազանցում է 650 տարին,
o Ղեկավար անձնակազմի միջին փորձը ոլորտում՝ 17 տարի,
o Անձնակազմի մոտ 80 տոկոսը ուս ուսի աշխատում են նույն թիմում՝ միջինում 5-ից ավել տարի,
o Ղեկավար անձանցից 3-ը ավարտել են Անգլիայի Քեմբրիջի և այլ համալսարաններ, 5-ը անցել են Անգլիայի Ապահովագրողների Չարտերացված Ինստիտուտի (CII) սերտիֆիկացում, 5-ը դասավանդում են Երևանի և Մոսկվայի ամենահեղինակավոր համալսարաններում, 6-ը տնտեսագիտության թեկնածու են։
Ընկերության հիմնադիրներն են Հայաստանի ֆինանսական համակարգի և համաշխարհային ապահովագրական համայնքի հայտնի մասնագետներ Լևոն Ալթունյանը և Արևշատ Մելիքսեթյանը։
ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրամադրված 14 ապահովագրության տեսակներից ակտիվ զարգացող կազմակերպությունները բարձր են գնահատում․
· Անձնակազմների մոտիվացիայի կարևոր մաս կազմող Առողջության, Կրիտիկական հիվանդությունների և այլ անձնական ապահովագրության տեսակները,
· Գույքի բոլոր ռիսկերից ապահովագրությունը,
· Կիբեր ապահովագրությունը,
· Քաղաքացիական, մասնագիտական և պատասխանատվության ապահովագրության այլ տեսակները,
· Ավիացիոն, բեռների և ապահովագրության մի շարք այլ տեսակներ։
Անհատներին հասանելի են հաճախորդների բարձր գնահատականի արժանացած․
· Autocare All Risks մեքենաների ապահովագրության բացառիկ պրոդուկտը,
· Healthcare առողջության ապահովագրության պրոդուկտը,
· Ճամփորդության, բնակարանների, տնային կենդանիների, ֆինանսական պաշտպանության պրոդուկտները։
Էֆեսի ամենաուժեղ կողմերից է միջազգային մասնագիտական ֆորմալ և ոչ ֆորմալ կապերը, եվրոպական, անգլիական, ամերիկյան և այլ միջազգային վերաապահովագրական ընկերությունների հետ գործընկերային համագործակցությունը։ Դրա վառ արտահայտությունն է միջազգային թոփ մենեջերի` Аерофлот, Eni Energy էներգետիկ գիգանտի տնoրենների խորհրդի անդամ, իտալական Generali ապահովագրական ընկերության ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Ջորջիո Կալլեգարիի՝ որպես Էֆես ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ նշանակվելը:
Մայիսի 29-ին կայանալիք Էֆես ապահովագրական ընկերության ղեկավարների ասուլիսին ծանոթանալու եք.
· ապահովագրության զարգացման համաշխարհային վերջին տենդենցներին. խոսնակներ՝ Էֆես Խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարի և Վրաստանի ապահովագրողների ասսոցիացիայի նախագահ Դեվի Խեչինաշվիլի,
· հայաստանյան ապահովագրական շուկայի հեռանկարների մոդելներին – խոսնակներ՝ Էֆես հիմնադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյան և ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյան,
· Էֆեսի կողմից Հայաստանում առաջարկվող նորարարություններին, պրոդուկտներին և ծառայություններին։ Եվ վերջապես հասկանալու եք՝ ինչու է ապահովագրությունն այդքան պահանջված զարգացած երկրներում և ինչու է ընկալվում որպես անտոկոս, անվերադարձ դրամաշնորհ – խոսնակներ՝ Գործառնական տնօրեն Լևոն Քոչարյան և Զարգացման տնօրեն Իրինա Արությունովա։
· Կարևոր տեղեկատվություններ եք ստանալու նաև թվային ապահովագրության մասին և հաճախորդների համար դրանից բխող շահերի մասին: Խոսնակ՝ Ֆինանսական տնօրեն Վարդան Գևորգյան։
Ժամանակակից Էֆեսը նախատեսում է Ձեզ առաջարկել սկզբունքորեն նոր գործընկերային ծրագրեր, որոնց նպատակն է ոչ միայն Ձեր գույքային շահերի անվտանգությունը, այլ նաև քեշբեքի տեսքով եկամուտ տրամադրելը:
Մենք վճռական ենք զարմացնել ծառայությունների բարձր մակարդակով և զարգացնել ապահովագրության մշակույթը Հայաստանում, ուստի հետևեք Էֆեսի սոցիալական ցանցերին. Մեզ համար կարևոր է Ձեր ուշադրությունը և աջակցությունը։
Որովհետև հիշում եք՝ Կարևորը ԴՈՒ ես: