Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աննախադեպ խոշտանգում. ոստիկանական բռնության քաղաքականությունը շարունակվում է․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ապրիլի 18-ին՝ ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Աննախադեպ խոշտանգում. ոստիկանական բռնության քաղաքականությունը շարունակվում է» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Վարազդատ Հարությունյան՝ խոշտանգված Սամվել Վարդանյանի փաստաբան ✅Արամ Մինասյան՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար ✅Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ ✅ Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ ❗️ Ըստ Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանը հայտնել է, որ միջադեպից հետո դիմակավորված անձինք խոշտանգել են իրեն, դաժան ծեծի ենթարկել, արժանապատվությունը նվաստացնող արարքներ թույլ տվել։