Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ
A A
Պաշտոնական

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի շրջանառության դեմ, բոլոր քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար ձեռնարկում է տարաբնույթ միջոցառումներ։

Ապրիլի 30-ին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում ծառայողները տարբեր թաքստոցներից հայտնաբերել են 16 բջջային հեռախոս, 4 ականջակալ, 2 wi-fi սարք, 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ, ինչպես նաև տարբեր տեսակի այլ արգելված իրեր և առարկաներ։