Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (3)
A A
Պաշտոնական

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը կկազմակերպվի համապատասխանաբար՝ -Մաշտոցի պողոտա – Սբ. Գր. Լուսավորչի – Արգիշտիի փ.-ներ - «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով: -«Հաղթանակ» կամուրջ - Արգիշտիի – Սբ.Գր. Լուսավորչի փ.-ներ - Մաշտոցի պողոտա ուղեգծով: