Բացել լրահոսը Փակել լրահոսը
պահեստազորայինների վարժական հավաքներ
A A
Պաշտոնական

Կառավարությունն ավելացնում է վարժական հավաքների շրջանակներում քաղաքացու ծանուցման եղանակները

Կառավարությունը կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը:

«Քաղաքացուն ծանուցումն առաջինը իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, ընդ որում՝ եթե առկա է քաղաքացու համաձայնությունը իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրերի միջոցով։ Եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում էլ քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալու հաջորդող 5-րդ օրվանից։

Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային հասցե չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքերում, քաղաքացու ծանուցումը իրականացվում է քաղաքացու ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով։ Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելու հավաստող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված»,- ասաց Սարգսյանը։