Բացել լրահոսը Փակել լրահոսը
1143df994f2d411250d31c68274e446d_1717079884
A A
Պաշտոնական

Մասիսում շինարարական աշխատանքների ժամանակ բետոնե պանելը ընկել է քաղաքացու վրա. նա տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի  սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 73 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ պանելը ընկել է քաղաքացու վրա ով տեղում մահացել է, գրում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 15։45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Խաչատրյանը իր «Կամազ» մակնիշի կռունկ ավտոմեքենայով շինարարական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ բետոնե վահանակը (պանել) ընկել է Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Քերոբ Նահապետյանի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «աշխատանքային կանոնները չպահպանելը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։